«Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն կդառնա Խաչատուր Փամբուխչյանը. ներկայիս տնօրեն Գևորգ Վերմիշյանը կդառնա տնօրենների խորհրդի անդամ
Advertisement 1000 x 90

«Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն կդառնա Խաչատուր Փամբուխչյանը. ներկայիս տնօրեն Գևորգ Վերմիշյանը կդառնա տնօրենների խորհրդի անդամ

Ռուսական «Մեգաֆոն» հեռահաղորդակցային ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Փոմբուխչանը կդառնա ընկերության գլխավոր տնօրեն, իսկ «Մեգաֆոն»-ի ներկայիս ղեկավար Գևորգ Վերմիշյանը կդառնա տնօրենների խորհրդի անդամ և կկենտրոնանա միջազգային և ռազմավարական ակտիվների զարգացման վրա: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընկերության ներկայիս ղեկավար Գևորգ Վերմիշյանը կմիանա դրա տնօրենների խորհրդին և կկենտրոնանա «Մեգաֆոն»-ի միջազգային և ռազմավարական ակտիվների զարգացման վրա: Համապատասխան որոշումը շուտով կներկայացվի «Մեգաֆոն»-ի տնօրենների խորհրդին` ընդհանուր ժողովում հետագա հաստատման համար: Փոփոխությունները  սպասվում են 2021 թվականի հուլիսի 1-ից», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ «Մեգաֆոն»-ի տնօրենների խորհրդի նախագահ Իվան Ստրեշինսկիի, որի խոսքերը մեջբերվում են ընկերության հաղորդագրության մեջ, Խաչատուր Փոմբուխչանը ընկերությունը կզարգացնի նոր պայմաններում և իրողություններում, որում հայտնվել է հեռահաղորդակցության ընկերությունը 2020 թվականից հետո: Նա կշարունակի իրականացնել «Մեգաֆոն»-ի ռազմավարությունը, որի վեկտորը սահմանվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, և կկենտրոնանա ընկերության բոլոր հիմնական ցուցանիշների հետագա աճի վրա:

tert.am