Մինչև տարեվերջ Վրաստանը կստանա իսրայելական ՀՕՊ «Ռաֆայել» համակարգ
Advertisement 1000 x 90

Մինչև տարեվերջ Վրաստանը կստանա իսրայելական ՀՕՊ «Ռաֆայել» համակարգ

2021 թվականի ավարտին Վրաստանը Իսրայելից կստանա արդիականացված «Ռաֆայել» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

Վրաստանի «Ռաֆայել» կոնցեռնի հետ 2020 թ ստորագրված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է երկրի հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական վերականգնում:

«Մինչև այս տարվա վերջ մենք կստանանք «Ռաֆայել» հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգ: Նախատեսվում է ձեռք բերել նաև ժամանակակից շարժական զենիթահրթիռային համակարգ, որը հագեցած կլինի մանևրող ստորաբաժանումներով:

Բուրչուլաձեն խոսել է նաև ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ Ֆրանսիայի հետ համաձայնագրի շրջանակներում ընթացող բանակցությունների մասին: Նրա խոսքով՝ գործող պայմանագրով պաշտպանական ուժերն արդեն ունեն ֆրանսիական արտադրության օդային հսկողության ռադար, շարժական հրամանատարաշտաբ և «Միստրալ -3» հրթիռներ:



Նման նյութեր