Քնի տարբեր դիրքերը կարող են տարբեր ձեւով ազդել առողջության վրա, ասում են մասնագետները:
Համարվում է, որ աջ կողքի վրա քնել նախընտրող մարդիկ հաճախ մարսողական խնդիրներ են ունենում: Այս դիրքում ստամոքսահյութը կարող է հեշտությամբ հետ հոսել կերակրափող: Ավելին, մարդիկ, ովքեր սովոր են քնել աջ կողքի վրա, այրոցից եւ մարսողության հետ կապված խնդիրներից երկու անգամ ավելի հաճախ են տառապում, քան նրանք, ովքեր քնում են ձախ կողքի վրա։
Համարվում է նաեւ, որ ձախ կողքի վրա քունը նախընտրելի է սրտի համար: Մեր հիմնական զարկերակը թեքված է դեպի ձախ, օրգանիզմին այդ դիրքում ավելի հեշտ է արյուն մղելը:
Պտղի դիրքը՝ ծալած ձեռքերով եւ ոտքերով, կարող է կապված լինել պարանոցի եւ մեջքի ցավերի հետ:
Կողքի վրա քունը առողջության համար օգտակար է, եթե վերեւի ոտքը մի փոքր ծալված է, իսկ ներքեւինը՝ ձգված, ասում են մասնագետները:
Մեջքի վրա քնելը կարող է կապված լինել որոշակի շնչառական խնդիրների հետ: Այս դիրքում ավելի մեծ է լեզուն կուլ տալու, շնչուղիների նեղացման, խռմփոցի վտանգը: Այս ամենը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման, սրտի արագ զարկերի եւ բարձրացնել սրտի կաթվածի ու ինսուլտի հավանականությունը:
Փորի վրա դիրքը, ըստ մասնագետների, թեթեւացնում է միջողային սկավառակները, պահպանում է ողնաշարի բնական կորությունը:
Ընդհանրապես, մասնագետների կարծիքով, նույն դիրքով քնելը այնքան էլ լավ գաղափար չէ՝ օրգանիզմի համար ավելի լավ է, երբ քնած ժամանակ մարմնի դիրքը գիշերվա ընթացքում մի քանի անգամ փոխվում է։