Այս մակետը Մեծն Համո Սահյանի հուշարձանը պետք է դառնար… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս մակետը Մեծն Համո Սահյանի հուշարձանը պետք է դառնար…

Արտեմ Պողոսյանի էջից.

Այս մակետը Մեծն Համո Սահյանի հուշարձանը պետք է դառնար։

Հեղինակ՝ Բարսեղ Հարությունյան (Բաբիկ)։

Բայց ցավոք տարիներ շարունակ, ոչ հեղինակը, ոչ Սահյանի որդին՝ Նաիրին, չկարողացան հովանավոր գտնել՝ ընդամենը 15 հազար դոլարի մասին էր խոսքը ։

Ու, էս մակետը բերեցի թրծեցի, քանի որ հեղինակը քեռիս է, և վստահեց ինձ։

Հում կավը քայքայվել էր որոշ դետալներ պոկվել, բայց փառք Աստծո, քեռիս դեռ ողջ է և ցանկության դեպքում ռեստավրացիա կանի։

Կա նաև երկրորդ տարբերակը. երկու օրից դա էլ կթրծեմ, որ վերջնական չքայքայվի, կցուցադրեմ 2 օրից։

Սա պետք է լիներ Երևանի սրտում առնվազն 10-12 մետր բարձրությամբ, կամ բրոնզաձույլ կամ տուֆակերտ։

Բայց ավաղ մնաց որպես մակետ։