Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը մեզ հետ զրույցում պատմել է անցնող՝ 2016 թվականի ձեռքբերումների և կորուստների մասին:
Էմմայի խոսքերով՝ 2016 թվականն այնքան հագեցած էր, ասես մեկ տարվա մեջ մի ամբողջ 5 տարի լիներ կուտակված:
«Շատ խիտ ու լեցուն տարի էր ինձ համար 2016-ը: Եթե տարին աստիճանների հետ համեմատեմ, ապա այս տարի ոչ թե մեկ առ մեկ էի բարձրանում այդ աստիճաններով, այլ միանգամից 4-5 սանդուղքով էի վերև թռչում»,- նշում է նա: Մեր դիտարկմանը՝ արդյոք լեցուն կյանքի զգացողությունը որդու՝ Անրիի ծնունդո՞վ է պայմանավորված, Էմման պատասախանեց.
«Անրին եկավ մեր կյանք՝ որպես հյուր Աստծո կողմից: Նա մի նոր երանգ և երջանկություն բերեց մեր ընտանիք»:
Քրիստինե Մարտիրոսյան