«Հեռու մնացեք Դավայից». Ֆիլիպ Կիրկորով
Advertisement 1000 x 90

«Հեռու մնացեք Դավայից». Ֆիլիպ Կիրկորով

Երբ Ֆիլիպ Կիրկորովը դուետ ձայնագրեց Դավիթ Մանուկյանի հետ, բազմաթիվ երկրպագուներ ենթադրեցին, որ նա դա արել է Օլգա Բուզովայի խնդրանքով։ Փոփ թագավորը իսկապես ընկերություն է անում հեռուստահաղորդավարուհու հետ, բայց Դավայի հետ համագործակցել չի սկսել դրա պատճառով։ Կիրկորովի կարծիքով՝ երիտասարդ արտիստը հսկայական ներուժ ունի։

Հենց այդ պատճառով, երբ Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Я вижу твой голос» նոր շոուի եթերում Վլադիմիր Մարկոնին ծաղրել է Մանուկյանի երգեցողության տաղանդը, փոփ արքան վրդովվել է։ «Մի դիպչեք Դավային։ Նրան այնպես էլ արդեն Բուզովայից հասել է», – ընդգծել է արտիստը։

Դավիթ Մանուկյանի համար դժվար ժամանակներ են եղել։ Այն բանից հետո, երբ Օլգա Բուզովան նախկին զուգընկերոջը մեղադրել է դավաճանության եւ ծեծի մեջ, բլոգերի դեմ նեգատիվի ալիք է բարձրացել: Բաժանորդները բառացիորեն հայհոյել են նրան, ու նույնիսկ Մանուկյանի մայրն է ստիպված եղել պաշտպանել նրան։

news.am