Ամուսինները միասին ապրել են 68 տարի և մահացել երեք օրվա տարբերությամբ
Advertisement 1000 x 90

Ամուսինները միասին ապրել են 68 տարի և մահացել երեք օրվա տարբերությամբ

Բրենդան և Թերենսը ամուսնացած են եղել 68 տարի: Ամուսինն ու կինը մահացել են երեք օրվա տարբերությամբ, գրում է Mirror-ը:

Պատմությունը զարմանալի է նրանով, որ զույգը ծանոթացել է 1952 թվականին, երբ Բրենդան և Թերենսը տասնհինգ տարեկան էին: Մեկ տարի անց նրանք ամուսնացել են և ոչ մի պահ չեն բաժանվել:

Բրենդան առաջինն է մահացել: Նա մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սեպսիսից, որը հրահրել էր կորոնավիրուսը: Վերջինիս մահից հետո Թերենսը ոչ մի բառ չի արտաբերել ու կյանքից հեռացել է նույն տարվա սեպտեմբերի 30-ին:

Նրանց թաղել են նոյեմբերի 5-ին: Հարազատները խառնել են հանգուցյալների մոխիրները և լցրել այն ամուսինների սիրելի վայրում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

 



Նման նյութեր