Sziget ամենամյա երաժշտական փառատոնը, որն այս տարի պետք է տեղի ունենար Հունգարիայում, չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին Ինստագրամում գրել են միջոցառման կազմակերպիչները:
Նշվում է, որ փառատոնին մասնակցում են մի քանի հարյուր հազար հանդիսատես: Այն տեղի է ունենում ամեն տարի Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին:
Այս տարի կարանտինի սահմանափակումների պատճառով կազմակերպիչները որոշել են չեղյալ հայտարարել միջոցառումը:
Նշենք, որ միջոցառումը նախորդ տարի նույնպես տեղի չի ունեցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը