Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է առաջանում ալերգիա դեղորայքի նկատմամբ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է առաջանում ալերգիա դեղորայքի նկատմամբ

Դեղորայքի նկատմամբ ալերգիան բավականին հազվագյուտ, սակայն պոտենցիալ վտանգավոր երեւույթ է:

Այդպիսի ռեակցիաներն այն բանի արդյունք են, որ իմունային համակարգը ընդունում է դեղորայքի քիմիական բաղադրությունը որպես իր համար ինչ-որ վնասակար նյութ, կամ «շփոթում» է այն, օրինակ, վարակի հետ: Երբ արյան մեջ ի հայտ են գալիս հակամարմիններ՝ հատուկ սպիտակուցներ, որոնք նշում են պաթոգենը կամ այն նյութը, որն օրգանիզմն ընդունել է որպես պաթոգեն: Ի պատասխան՝ մենք զգում ենք ռեակցիան, որն անվանում ենք ալերգիա:

Այդպիսի հակամարմինները կարող են ի հայտ գալ դեղորայքի հետ առաջին կոնտակտի ժամանակ, սակայն չհանդուրժելու նշաններն առաջանում են միայն երկրորդ անգամ ընդունելիս: Խնդիրն այն է, որ մենք ոչ միշտ գիտենք, որ արդեն հանդիպել ենք այդ նյութի հետ: Օրինակ՝ հակաբիոտիկները կարող էին հայտնվել մեր օրգանիզմում գնված մսի բաղադրության մեջ, իսկ ալերգիան զգացել ենք նշանակված դեղորայքն ընդունելուց հետո:

Մյուս տարբերակն իրադարձությունների զարգացումն է, երբ դեղորայքն ուղղակիորեն ազդում է T-լիմֆոցիտների վրա: Այդ իմունային բջիջները քիմիական նյութեր են արտանետում արյան մեջ, որոնք առաջացնում են ալերգիա դեղորայքի հետ առաջին իսկ կոնտակտի ժամանակ:

Համարվում է, որ որոշ դեղամիջոցներ առաջացնում են անհանդուրժողականություն ավելի հաճախ, քան մնացածը: Դրանց են վերաբերում.

  • Հակաբիոտիկները, օրինակ, պենիցիլինները:
  • Ցավազրկողները (իբուպրոֆեն, ասպիրին):
  • Աուտոիմունային հիվանդությունների դեմ դեղամիջոցները, օրինակ, ռեւմատոիդ արթրիտի դեմ:
  • Օնկոլոգիան բուժելու ժամանակ քիմիոթերապիան:

news.am