Էն աշխարհից հետ բերեցին, հիվանդանոցում եմ ու շատ վատ. Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էն աշխարհից հետ բերեցին, հիվանդանոցում եմ ու շատ վատ. Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

Երգիչ Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնովիրուսով։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։

Տեղադրված հոլովակում հայտնի երգչին միացված է շնչառական ապարատ։ Նա պատմել է իր ինքնազգացողության մասին։ COVID19-ը Արա Մարտիրոսյանի մոտ բարդ է ընթանում եւ արդեն մի քանի օր է, ինչ նա գտնվում է հիվանդանոցում։

Արա Մարտիրոսյանն առողջական վիճակից ելնելով չի կարողացել մեկնել Պյատիգորսկ, որտեղ մայիսի 15-ին պիտի տեղի ունենար իր համերգը։ Նա ներողություն է խնդրել երկրպագուներից եւ հույս հայտնել, որ շատ շուտով կհանդիպեն։