Ինչու Արթուր Բաղդասարյանը չի մասնակցելու արտահերթ ընտրությանը
Advertisement 1000 x 90

Ինչու Արթուր Բաղդասարյանը չի մասնակցելու արտահերթ ընտրությանը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի Հայրենակիցներ։

Ինձ և թիմակիցներիս հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ չենք մասնակցում հունիսի 20-ի համապետական ընտրություններին։ Ցանկանում եմ պատասխանել, քանի որ բազմաթիվ մարդկանց հարցերն անարձագանք թողնելը ճիշտ չի լինի։

1.Բազմիցս հայտարարել եմ իմ հրապարակային դիրքորոշումները երկրում ատեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ և ոչ միայն ես, այլ նաև շատ այլ փորձառու և խելացի մարդիկ ևս։

  1. Ցավոք, իրեն ամենագետ համարող այս իշխանությունը ոչ միայն ականջալուր չեղավ, այլ նաև երբևէ հարկ չհամարեց խորհրդակցել նույնիսկ քաղաքական դաշտում լոյալ, բայց փորձառու անձանց հետ, ականջալուր լինել նրանց խորհուրդներին, տեսակետներին։ կապերին ու հնարավորություններին, որոնք ի վերջո ձևավորվել են երկար տարիների պետականաստեղծ աշխատանքի արդյունքում։
  2. Նույնիսկ իմ քաղաքական ընդդիմախոսները և ինձ չհամակրողները ընդունում են, որ ես գրագետ և փորձառու գործիչ եմ, ինչը բազմիցս ապացուցվել է նաև թե որպես ԱԺ պատգամավոր և ԱԺ հանձնաժողովի նախագահ, թե որպես Աժ Նախագահ և որպես ԱԽ քարտուղար իմ պաշտոնավաման ընթացքում, համաձայն հրապարակված բազմաթիվ հաշվետվությունների և փաստերի։
  3. Ապացուցվեց, որ ոչ ես և ոչ էլ իմ քաղաքական զինակիցները երբևե որևէ առնչություն չունեն և չեն ունեցել ոչ գողության, ոչ կոռուպցիայի, ոչ թալանի և ոչ էլ արյան հետ ։
  4. Ապացուցվեց, որ երբեք կառչած չեմ եղել պաշտոնից և ոչինչ չեմ արել հանուն պաշտոնի և Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին և վերջին պաշտոնյան եմ եղել, որ կամովին հրաժարական է տվել երկրի երկրորդ ԱԺ նախագահի և չորրորդ ԱԽ քարտուղարի պաշտոններից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և դա արել եմ քաղաքակիրթ և հրապարակային։
  5. Այս ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի զարգացման տարբեր փուլերում իրենց ավանդը բերած Հայաստանի երեք նախագահները և նրանց համախոհ ուժերը։ Ըստ էության այդ ուժերի շարքում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցն էր, այսօր արդեն՝ ոխերիմ թշնամին։ Այնպես որ քաղաքական դաշտում երկրի չորս առաջին դեմքերի նման մենամարտն առաջինն է մեր նորագույն պատմության մեջ և նաև անխուսափելին քաղաքական դաշտի հստակեցման և հայկական մի նոր վերածննդի մեկնարկի համար։ Ես այդ հստակության մեջ դերակատսրում ունենալու ցանկություն չունեմ, քանի որ ետպատերազմյան այս անցումային ընտրափուլը պետք է կայանա, առուները պետք է զուլալվեն, ինչը,ցավոք, հնարավոր չէ մինչև այս պայքարը տեղի չունենա, պայքար, որտեղ միաձուլվել են հայրենիքի նկատմամբ սերը, սևերի և սպիտակների բաժանումը խորացնելը, անձնական վրեժխնդության ու ցասումի մոտիվներն ու եսի գոյության կռիվը։
  6. Ես դեմ եմ և քաղաքական վենդետաներին և քաղաքական ատելությանը, քաղաքական թշնամանքին ու տհասությանը, քաղաքական ընդդիմախոսերին ամեն գնով ոչնչացնելու գործելաոճին, իսկ այս ընտրափուլը տեսնում ենք, որ ցավոք հենց այս մոտիվներով է ընթանալու։
  7. Այն հարցին, թե ինչպե՞ս քվեարկեն իմ հազարավոր թիմակիցները, ներկա ու նախկին կուսակցական ընկերները ասեմ, որ դա թող լինի յուրաքնաչյուրի խղճի գործը՝ ելնելով երկրի զարգացման իր տեսլականից։
  8. Չմասնակցելու այլ պատճառներ ևս կան միմյանց նկատմամբ անթաքույց ատելությամբ և վրեժի մոլուցքով լցված քաղաքական դաշտից մինչև հավատը կորցրած հասարակություն, բայց այդ մասին կխոսենք, թերևս հաջորդիվ։
  9. Հարցին, թե արդյո՞ք ավարտված համարում եմ իմ քաղաքական և պետականաստեղծ գործունեությունը, բոլոր հետաքրքրվողներին, ընկերներիս ու համախոհներիս ասեմ՝ դեռ ոչ։ ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ, իհարկե, մենք դեռ կասենք մեր խոսքը և վստահ եմ, որ մեր հասարակությունը կարիք ունի գրագետ, կիրթ, փորձառու և պատասխանատու գործիչների և առաջնորդների։ Բայց ինչպես ասում են ամեն ինչ իր ժամանակին։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՆԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ։



Նման նյութեր