ԱՄՆ-ում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը․ բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին այս տարի արժանացել է Մեքսիկայի 26-ամյա ներկայացուցիչ Անդրեա Մեսան։ Այս մասին տեղեկացնում է Tert.am:
«Նոր «Միսս Տիեզերք» է դարձել Մեքսիկայի ներկայացուցիչը»,- ասված է մրցույթի Twitter-ի էջում:
Եզրափակչի մասնակիցների թվում են եղել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Միսս Տիեզերք» մրցույթն այս տարի անցկացվել է անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
Նշենք, որ հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացրել է Մոնիկա Գրիգորյանը։

HOLLYWOOD, FLORIDA – MAY 16: (L-R) Miss Mexico Andrea Meza, Miss Universe 2019 Zozibini Tunzi and Miss Universe Brazil Julia Gama appears onstage at the Miss Universe 2021 Pageant at Seminole Hard Rock Hotel & Casino on May 16, 2021 in Hollywood, Florida. (Photo by Rodrigo Varela/Getty Images)