Իմ երեկվա հրապարակումը բավական հույզեր է արթնացրել` հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում։ Որոշ պարզաբանում մտցնեմ. հիշյալ նախաձեռնությունը (Future Armenian) մի հարթակի վրա է դնում, և ուրեմն` հավասարեցնում է իր նշանակությամբ Պետությունը և Սփյուռքը, անգամ կոչ է անում իրար հետ “համագործակցության”։ Կտրանանապես մերժում եմ նման մոտեցումը։ Պետությունը ցանկացած հայի համար պիտի լինի գերագույն արժեք, որին ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ, այլ ոչ “համագործակցում”։
Այս միտումը նկատվում է հատկապես այսպես կոչված “կայացած” սփյուռքահայերի մոտ, որոնց թերևս միակ բաղձանքի երազ է մնացել երկիր կառավարելը։ Այս խմբի ամենավառ ներկայացուցիչը և շահերի պաշտպանը Արմեն Սարգսյանն է, որը այլևս միայն կարեկցանքի է արժանի` իր անողնաշար կեցվածքի համար։
Եվ ուրեմն` ոչ մի համագործակցություն։ Կամ ծառայե’ք, կամ մի’ խանգարեք։
Արմեն Դարբինյանի էջից: