«Գռզոյի «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ–ն վերջին 10 տարում չի ստուգվել»․ Անի Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Գռզոյի «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ–ն վերջին 10 տարում չի ստուգվել»․ Անի Կարապետյան

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ պատճառով Գռզոյի «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ–ն վերջին 10 տարում չի ստուգվել․․․

ՀՀ ՊԵԿ–ը տարվա ընթացքում իրականացնում է միջինը 12 հազար տնտեսվարողի մոտ ստուգում։ Այդ «պատվին»ամեն տարի արժանանում են կոշկակարից մինչև էներգետիկ գիգանտները, սակայն չգիտես ինչ տրամաբանությամբ «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»–ի ֆինանսատնտեսական գործունեությունը չի հետաքրքում հարկայինին։

Լիահույս ենք,որ նոր իշխանությունները սկսած Ռոսիա կինոթատրոնի 3 սենյականոց բնակարանի գնով ձեռք բերելուց մինչև Աբովյան փողոցի սկզբնամասի գերթանկարժեք շենքը մի քանի վաուչերով ձեռք բերելու գործարքների օրինականությունը կստուգեն առավել պատշաճ։

Հ.Գ. Գռզոների կայսրության վերջին ձեռքբերում «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ»–ի գծով ձևակերպած 15 միլիոն դոլար ծախսին կանդրադառնանք առաջիկայում,երբ կստանանք որոշ հարցումների պատասխանները»։



Նման նյութեր