Մոսկվայում դատարանը վճիռ է կայացրել Ավրաամ Ռուսոյի առեւանգման գործով
Advertisement 1000 x 90

Մոսկվայում դատարանը վճիռ է կայացրել Ավրաամ Ռուսոյի առեւանգման գործով

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը վճիռ է կայացրել 2004թ․-ին Ավրաամ Ռուսովայի առեւանգման գործով ամբաստանյալների՝ գործարար Թելման Իսմայիլովի զարմիկի թիկնապահի՝ Վլադիմիր Գուսակովի եւ ձեռնարկատեր Էլյար Դամիրովի վերաբերյալ։ Մոսկվայի դատախազությունը «ՏԱՍՍ»-ին հայտնել է, որ դատապարտվածներն ազատվել են պատժի կրումից, քանի որ նրանց կատարած հանցանքի համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրացել է։

«Հաշվի առնելով Մոսկվայի դատախազության պետական մեղադրողի դիրքորոշումը՝ դատարանը Դամիրովին դատապարտել է հինգ, Գուսակովին՝ վեց տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով, որ ամբաստանյալների գործողությունները կատարվել են 2004թ․-ի հունվարի 31-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, Դամիրոն ու Գուսակովը ենթակա են պատժի կրումից ազատման, քանի որ լրացել է նրանց կողմից կատարած հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը»,- հայտնել են գերատեսչությունում։

Դատական վիճաբանությունների ընթացում պետական մեղադրողը խնդրել է ամբաստանյալների նկատմամբ նշանակել 10 տարվա ազատազրկման ձեւով պատիժ խիստ ռեժիմով գաղութում, գործող հիմնական անձի՝ Զաուր Մարդանովի նկատմամբ՝ 11 տարվա ազատարկում։ Տուժող կողմը կարծում է, որ ամբաստանյալների մեղքն ամբողջությամբ ապացուցվել է եւ նրանց նկատմամբ ընդհանուր առմամբ 20 միլիոն ռուբլու նյութական եւ բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել։ Ռուսոյի հայցը փոխանցվել է քաղաքացիական դատավարության կարգով քննելու համար։

Այս գարնանը Ռուսոյի առեւանգման գործով ամբաստանյալների վերաբերյալ քննությունը Պրեսնենսկի դատարանում կրկին սվսել է, երբ վերաքննիչ ատյանը չեղակել է նախորդ որոշումն ու գործն ուղարկել նոր քննության, սակայն այլ դատավորի։ Առանձին վարույթում առանձնացվել են հիմնական գործող անձի վերաբերյալ գործի նյութերը, որն այս պահին գտնվում է Ֆրանսիայում եւ չի կարողանում Ռուսաստան մեկնել համավարակի պատճառով։

news.am