Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք ձմռան տոնին և ցանկանում ենք, որպեսզի դեկտեմբերի 31-ին ամեն ինչ իդեալական լինի:
AdMe.ru-ն առաջարկում է 15 խորամանկություններ, որոնք այս Ամանորն ավելի գեղեցիկ և անմոռանալի կդարձնեն:
Զարդարեք տոնածառը 2 տարբեր չափերի լամպերով՝ ավելի կախարդական արդյունք ստանալու համար:

Հայելային զարդարանքներ
Տոնածառի վրա հայելուց պատրաստված խաղալիքները կօգնեն տեսողական կերպով մեծացնել լամպերի քանակը:

Նվերների հետաքրքիր փաթեթավորում
Եթե չունեք նվերները փաթեթավորելու բավարար ժամանակ, դիմեք նման խորամանկության: Պարզապես փաթեթավորեք նվերը սովորական թղթով և մկրատով եղևնու այսպիսի կտրվածք արեք:

Փոխարինեք թղթե փաթիլները
Թղթե փաթիլները տունը զարդարելու ամենահեշտ տարբերակն են: Այս տարի փորձեք փաթիլները պատրաստել սոսնձից:

Խաղալիքներ՝ պատրաստված խմորից
Տոնածառը երեխաների հետ զարդարելու համար պարտադիր չէ շատ գումար ծախսել: Փորձեք խմորից պատրաստել ամանորյա խաղալիքներ:

Օգտագործեք փաթեթավորման թղթի մնացորդները և ամանորյա զարդարանքներ պատրաստեք:

Պատերի վրա զարդարանքները զգուշությամբ փակցրեք
Պաստառները չվնասելու համար, սկզբում պատին կպցրեք ժապավենի կտոր, այնուհետև դրա վրա ամրացրեք:

Սովորական տուփը կօգնի թաքցնել տոնածառի ավելորդ մասերը:


Գրեթե յուրաքանչյուրի տանը կան ավելորդ բաժակներ: Դրանք դեն նետելու փոխարեն՝ զարդարեք մարկերներով:

Կանաչ մետաղալարով ծաղկաշղթան շատ հարմար է տոնածառը զարդարելու համար: Բայց եթե ցանկանում եք տոնական ծաղկաշղթայով զարդարել տան այլ հատվածներ, փորձեք մետաղալարը տան կահավորմանը համապատասխան գույնով ներկել:

Ժապավենակապ՝ 1 րոպեում
Անհրաժեշտ չէ շատ ժամանակ ծախսել տունը զարդարելու համար: Այսպիսի ժապավենակապը հրաշալի տարբերակ է:

Տոնածառի խաղալիքներ կոնֆետներից. երեխաները հաստատ շատ կուրախանան:

Տոնական բաժակ
Ամանորյա գնումներ կատարելիս մի քանի վառ նախշերով ձմեռային գուլպա գնեք բաժակների համար:

Չորացրեք եղևնու կոները
Նախքան եղևնու կոներն օգտագործելը՝ 20-30 րոպե չորացրեք դրանք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Այդպես Դուք կազատվեք ավելորդ խոնավությունից և միջատներից:

Ամանորյա տոնածառ՝ սոճու ճյուղերից
Սոճու ընդամենը մեկ ճյուղից կարելի է պատրաստել սեղանի փոքրիկ տոնածառ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը







