Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
Advertisement 1000 x 90

Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

Ռուսական S7 ավիաընկերությունը մինչև ամառվա վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տվյալ որոշումը պայմանավորված է ՌԴ-ի և Թուրքիայի միջև ավտոհաղորդակցության սահմանափակումների երկարաձգման կամ չեղարկման շուրջ տիրող անորոշությամբ:

Հաղորդվում է, որ S7 Airlines-ը մինչև 2021 թվականի ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ուղևորությունները կվերսկսվեն, երբ երկրում կարգավորվի համաճարակաբանական իրավիճակը և վերականգնվի ավիահաղորդակցությունը:

Նման որոշում ավելի վաղ կայացրել էր «Աերոֆլոտ» ընկերությունը, որը չեղարկել է գրեթե բոլոր չվերթները դեպի Թուրքիա՝ թողնելով միայն շաբաթական երկու չվերթ:

Ռուսաստանն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկմամբ և տարածմամբ:



Նման նյութեր