Փաշինյանի համար Հայաստանը անգամ համակարգչի մեկ էկրան չարժե
Advertisement 1000 x 90

Փաշինյանի համար Հայաստանը անգամ համակարգչի մեկ էկրան չարժե

Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ակտիվ ջանքերի շնորհիվ հայտնվել է խորը փոսում, որից տպավորություն է, որ դուրս գալու ելք այլևս չունենք։ Հայաստանն այնքան է ընկել, որ մեր տարածք ներխուժած ադրբեջանցիների հեռանալու մասին խոսում է Իրանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, իսկ Ռուսաստանը մեր անունից բանակցություններ է վարում ադրբեջանցիների հետ։ Տպավորություն է, կարծես, Հայաստանը չունի իշխանություններ և մենք այլևս չունենք պետականություն։

Այս ամենի ֆոնին տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի անհոգ կյանքն ու վայելքները, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի իրականության հետ։ Փաշինյանը քարոզարշավ է սկսել, մարդկանց մոլորեցնելու իր սովորական գործին է լծված, իսկ պետության սահմանները թողել է անտեր։

Նիկոլ Փաշինյանին ճանաչողնելը լավ են հասկանում իր անտարբերության պատճառները, եթե նա Հայաստանն իր հայրենիքը համարեր, ապա կպայքարեր մինչև վերջ։ Նա անգամ սեփական մարմնով կփակեր սահմանը, միայն թե թշնամին առաջ չգար։

Ճիշտ այս կերպ էր իրեն Փաշինյանը պահում, երբ 1999 թվականին ԴԱՀԿ աշխատակիցները եկել էին առգրավելու իր խմբագրության համակարգիչը։ Փաշինյանը սեփական մարմնով պաշտպանում էր համակարգչի էկրանը, իսկ երբ հնար էր եղել՝ համակարգչի էկրանը գրկած փախել էր գրասենյակից։

Փաստորեն, Հայաստանը Փաշինյանի համար համակարգչի մեկ էկրան էլ չարժե ու նա պատրաստ է հանձնել մեր երկիրն այնքան, քանի դեռ իր անձնական իրերը գտնվում են անվտանգության մեջ։ Սա է նրա կարմիր գիծը։ Այս մտածողությունը բացահայտվեց նաև պատերազմից հետո, երբ հազարավոր զոհեր տված ու հայրենիքի մեծ մասը կորցրած վարչապետը մտածում էր իր օծանելիքի մասին։

politik.am