Մարտի սկզբին, երբ հեռուստատեսությամբ թողարկվեց Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի սկանդալային հարցազրույցը, աշխարհը բաժանվեց երկու մասի․ նրանց, ովքեր հանդես եկան ի աջակցություն բրիտանական արքայական ընտանիքը լքած ամուսինների եւ նրանց, ովքեր դեմ են անկեղծությանը, որով ամուսինները պատմել են խնդիրների մասին, որոնց բախվել են։
Զարմանալի չէ, որ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը նման իրարանցում է առաջացրել։ Օգտատերերը մի ամբողջ տարի փորձում էին գուշակել, թե ինչը կարող էր դուքսին ու դքսուհուն ստիպել լքել Լոնդոնն ու ԱՄՆ մեկնել։
Օրերս Daily Mail-ի լրագրողները զրուցել են ամերիկացի դերասանուհու նախկին ընկերոջը՝ Ջոշոուա Սիլվերսթեյնի հետ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մեգանը նրա հետ հանդիպել է 13 տարեկանում։ Պարզվում է՝ տղամարդը դեռ հետեւում է նախկին ընտրյալի կյանքին, ավելին՝ լիովին աջակցում է նրան։
«Ամեն անգամ մեծ արձագանք է առաջանում, երբ ինչ-որ մեկը, ով ձայն ունի, սկսում է խոսել ռասիզմի թեմայով։ Հենց այդ պատճառով փաստը, որ նա կարողացել է իր լուր աշխարհի անկեղծորեն պատմել այդ ամենի մասին՝ գիտակցելով, որ դա կարող է իր ու ընտանիքի միջեւ լարվածություն առաջացնել, ինձ համար իսկական խիզախություն է»,- ընդգծել է նա։