
Նիկոլ Փաշինյանը փաստաթղթից ևս 3 կետ գաղտնի հավելված է տեղափոխել. նա իզոլացրել է բոլոր պաշտոնյաներին, շփվում է միայն Արսեն Թորոսյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գիշերը Հայաստանում ՌԴ դեսպանի միջոցով ՀՀ կառավարությունը ռուսական կողմին է փոխանցել ստորագրվելիք փաստաթղթի խմբագրված տարբերակը, որով փաստաթղթի հրապարակային մասից գաղտնի մաս է տեղափոխվել ևս 3 կետ, որոնք վերաբերվում են Հայաստանի տարածքների հանձնմանը: Փաստաթղթի վերախմբագրմանը մասնակցել են միայն Արսեն Թորոսյանն ու նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որի կինը՝ Լիլիթ Նազարյանը, Ալիև-Փաշինյան գաղտնի կապի համակարգողն է: