Դեմարկացիոն հանձնաժողովը դեռ առաջին քայլն է, հնարավոր ինչ քայլեր դեռ կլինեն. politik.am
Advertisement 1000 x 90

Դեմարկացիոն հանձնաժողովը դեռ առաջին քայլն է, հնարավոր ինչ քայլեր դեռ կլինեն. politik.am

Հայաստանում հիմա հասարակական քաղաքական դաշտը կենտրոնացած է սպասվող ստորագրվելիք հայ-ադրբեջանա-ռուսական նոր հայտարարության վրա։ Այն հիմնականում գաղտնի է պահվում։ Սակայն իրականում այդ գաղտի պահվող փաստաթուղթն ընդամենը հայտարարություն է, այն համաձայնագիր չէ, ոչ էլ պայմանագիր։ Դատելով 2020 նոյեմբերի իննից հետո Հայաստանի շուրջ զարգացումներից կարելի է ենթադրել հետեւյալի մասին․ Առաջիկայում՝

  • Կստորագրվի հայ-ռուս-ադրբեջանական նոր հայտարարություն արդեն համատեղ դեմարկացիոն հանձնաժողով ստեղծելու մասին։ Դա կարող ենք համարել Նիկոլ Փաշինյանի ներկա կաբինետի վերջին նշանակալի քայլը։ Այնուհետեւ կլինեն ընտրություններ, ու գործընթացն այդ ընթացքում կընդմիջվի։ Ընդմիջարկության այդ փուլում կրքերը կհանդարտվեն, հատկապես, որ հասարակությունը շուտ է մոռանում ամեն բան ու արագ անցնում է նոր թրենդների։
  • Ընտրությունների արդյունքում կձեւավորվի նոր իշխանություն։ Այստեղ իրավիճակը բավական ինտրիգային է լինելու։ Նոր իշխանություն կձեւավորվի երկու հնարավոր սկզբունքով՝ կամ «խաղաղ գոյակցության» կարգախոսով առաջնորդվողների իշխանությունը կձեւավորվի, որը կլինի թույլ կոալիցիա, եւ կունենա ժամանակավոր բնույթ, կամ կձեւավորվի կայուն մշտական կոալիցիա՝ «արժանապատիվ խաղաղության» գաղափարը առաջ մղողների մասնակցությամբ։
  • Նոր իշխանությունում՝ սկսած նոր ԱԺ-ից, կլինեն բոլորը՝ հատկապես երեք նախագահներին սատարողները՝ կամ անձերի կամ կուսակցությունների տեսքով։ Այս նոր իշխանության օրոք էլ կսկսի գործել դեմարկացիոն համատեղ հանձնաժողովը։
  • Քանի որ սահմանների դեմարկացիա կամ դելիմիտացիա հնարավոր չէ առանց այն բանի, որ պետությունները ճանաչեն իրար եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն մեկմեկու հետ, ապա Երեւանն ու Բաքուն կանեն այդ գործընթացը, ապա կստորագրեն պատերազմի ավարտի մասին պայմանագիր, որը կվավերացնի նոր ԱԺ-ն կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով
  • Կստորագրվեն նաեւ երկու համաձայնագրեր Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ՝ բարիդրացիության եւ բարեկամության մասին։ Գերիների վերադարձն ամբողջ ծավալով ամենայն հավանականությամբ կիրականացվի այս փուլում։

politik.am



Նման նյութեր