Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են հայ զինծառայողները վռնդում հայկական դիրքերի ուղղությամբ եկած ադրբեջանցիներին։
ԻՆչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի տարածքում ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, որտեղ հայ զինծառայողների և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները հայ զինծառայողներին նվաստացնելով ստիպում հեռանալ հայկական դիրքերից։ ՊՆ-ն հաղորդագրությամբ հանդես եկավ՝ հաստատելով, որ տեսանյութն իրական է և վերաբերում է մայիսի 17-ին տեղի ունեցած դեպքին։
Այսօր արդեն մամուլում շրջանառվեց դեպքի օրվա վերաբերյալ այլ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինվորականները վռնդում են ադրբեջանցիներին հայկական դիրքերից։