Գլխավոր դատախազության դիմաց շշեր ու հավկիթներ նետելու գործով որոշում է կայացվել. armlur.am
Advertisement 1000 x 90

Գլխավոր դատախազության դիմաց շշեր ու հավկիթներ նետելու գործով որոշում է կայացվել. armlur.am

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

2021 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի, Վ. Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմացի հատվածում կազմակերպված հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների մի մասը հավկիթներ և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հնչեցրել են հայհոյանքներ, հրմշտել ոստիկաններին և բռնություն գործադրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների նկատմամբ, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում ծառայողա-կան պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ ՀՀ ոստիկա-նության Շենգավիթի բաժնի օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի ավագ ինժեներ, ոստիկանության ավագ լեյտենանտ Զոհրաբ Ասլիկյանը, հասարակական կարգի պահ-պանություն իրականացնելիս, հակաօրինական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել հավաքի մասնակից անձանց, որոնցից Հայկ Հեքիմյանը, չենթարկվելով իշխանության ներկայացուցչի՝ հասարակական կարգի պահպանություն իրականացնող Զոհրաբ Ասլիկյանի օրինական պահանջին՝ հակաօրինական և հակաբարոյական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ, ժամը 20:21 րոպեին առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ դիտավորությամբ բռունցքով երկու անգամ հարվածելով գլխի շրջանին և պատճառել ֆիզիկական ցավ:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել է դատարան:

Ք. Մ.



Նման նյութեր