Մելաձեի հետ կապված սեքս-սկանդալից հետո Անի Լորակը կորցրել է բիզնեսը
Advertisement 1000 x 90

Մելաձեի հետ կապված սեքս-սկանդալից հետո Անի Լորակը կորցրել է բիզնեսը

Պրոդյուսեր Կոնսնատին Մելաձեի ոտնձգությունների մասին սկանդալային խոստովանությունից հետո Անի Լորակը բախվել է լուրջ հալծանքի։ Շոու-բիզնեսում, ուր Մելաձե եղբայրները նախկինի նման լուրջ կապեր ունեն, երգչուհուն չեն աջակցել, ավելին, համացանցում տարբեր լուրեր են տարածվել․ իբրեւ Լորակը երգել չգիտի եւ առհասարակ անհասկանալի է, թե որտեղից է գումար վերցնում իր համերգային շոուների համար։

Սակայն արտիստի անախորժություններն այսքանով չեն ավարտվել։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տեղեկություններով՝ օրերս հարկային ծառայությունը սկսվել է նրա «Անի Լորակ Փրոդաքշն» ընկերության լուծարումը։ Առաջին հայացքից այս ռադիկալ միջոցի պատճառն անհեթեթ է․ ընկերության իրավաբանական հասցեն չի համապատասխանում փաստացի հասցեին։

news.am