Հայ ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո Անաստասիա Ստոցկայան նոր սիրեցյալ ունի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ ամուսնու հետ ամուսնալուծությունից հետո Անաստասիա Ստոցկայան նոր սիրեցյալ ունի

Անաստասիա Ստոցկայան այս տարվա մարտին հրապարակային հայտարարություն է արել անձնական կյանքում զգալի փոփոխությունների մասին: 38-ամյա դերասանուհին պատմել է, որ արդեն ավելի քան երկու տարի է՝ ազատ է։ Պարզվել է, որ նա ամուսնու՝ Սերգեյ Աբգարյանից բաժանվել է դեռ 2019 թվականին՝ 8 տարվա ամուսնությունից հետո։

Բանն այն է, որ արդեն երկու եւ ավելի տարի է՝ ամուսնուս հետ միասին չենք ապրում, այդպես է ստացվել։ Մարդիկ հեռանում են միմյանցից, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք բաժանվեցինք՝ պահպանելով լավ հարաբերություններ։ Երեխաների կյանքում հայրիկը ներկա է ամեն օր։ Նա երեխաների հետ անցկացնում է բոլոր արձակուրդները, բոլոր հանգստյան օրերը։ Ավագ երեխային տանում է ֆուտբոլի, շախմատի։ Ես միայն լավ հիշողություններ ունեմ այդ մարդու հետ կապված, եւ դա մեծ սիրո պտուղն է, անշուշտ, -կիսվել է Անաստասիան:

Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ Անաստասիայի նոր սիրեցյալը նրա գործընկերն է, որի հետ նա խաղում է «Շախմատ» մյուզիքլում։ Նա 32-ամյա դերասան Ալեքսանդր Կազմինն է։

Այսօր դերասանուհին բացահայտ կերպով հաստատել է կասկածները՝ սիրեցյալի հետ առաջին լուսանկարը հրապարակելով Instagram-ի իր էջում: Զույգը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուսանկարն արվել է դերասանի ծննդավայրում, իսկ արտիստուհու երկրպագուները ենթադրել են, որ երիտասարդը իր նոր սիրելիին տարել է ընկերների եւ հարազատների հետ ծանոթանալու:

news.am