Լապշինը դիմել է խորհրդանշական քայլի` ՄԻԵԴ վճռով Ադրբեջանից փոխանցվելիք 30 000 եվրոն ստանալու համար հաշիվ բացելով «Արցախբանկ»-ում. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լապշինը դիմել է խորհրդանշական քայլի` ՄԻԵԴ վճռով Ադրբեջանից փոխանցվելիք 30 000 եվրոն ստանալու համար հաշիվ բացելով «Արցախբանկ»-ում. tert.am

Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ադրբեջանից փոխանցվելիք գումարը ստանալու հարցում դիմել է խորհրդանշական քայլի` որոշելով բանկային հաշիվ բացել «Արցախբանկ»-ում:

«Բանկում հաշվեհամար եմ բացել, Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշմամբ, Ադրբեջանից 30 000 եվրո փոխանցումը ստանալու համար»-իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգերը` կցելով «Արցախբանկ»-ի կրեդիտ քարտի լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ մահափորձ կատարելու համար: Այս մասին Լապշինը գրել էր իր ֆեյսբուքյան էջում:

«Հաղթանա՛կ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու և դաժան կտտանքներ կիրառելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել: Իմ հարգելի փաստաբաններ Կարինա Մոսկալենկո և Աննա Մարալյան, դուք գերպրոֆեսիոնալներ եք, ես սիրում եմ ձեզ»,-գրել է Լապշինը:

Ավելի մանրամասն՝ Tert.am