
Կարող եք վիճել այնքան, որքան ցանկանում եք, բայց փաստը մնում է փաստ. զգեստը ամառային զգեստապահարանի գլխավոր բաղադրիչն է: Եվ գալիք սեզոնը ձեր հավաքածուն մի քանի նոր զգեստով համալրելու ժամանակն է: Հիանալի տարբերակ է ցույց տալիս Էմիլի Ռատակովսկին:
Օրեր առաջ թոփ-մոդելին նկատել են զբոսնելիս: Ցերեկային պրոմենադի համար Էմիլին ընտրել է սպիտակ մինի-զգեստ, իսկ բարձրակրունկների փոխարեն վերջինս նախընտրել է սպորտային կոշիկներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը