«Դատարկություն է զգում». ինսայդերը՝ Քիմ Քարդաշյանի վիճակի մասին
Advertisement 1000 x 90

«Դատարկություն է զգում». ինսայդերը՝ Քիմ Քարդաշյանի վիճակի մասին

Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո առաջ է շարժվում։ Իրապատում-շոուի աստղը ռեփերից բաժանվելու համար դիմել է փետրվարին, եւ աղբյուրները հայտնում են, որ նա «երջանիկ» է, որ վերադարձրել է իր ազատությունը։

Սակայն աստղն առայժմ պատրաստ չէ նոր հարաբերությունների։ Hollywood Life-ի աղբյուրը հայտնել է, որ Քիմը «դատարկություն է զգում»։  «Նա դեռեւս պատրաստ չէ հանդիպումների եւ նոր սիրավեպերի, սակայն այժմ շատ ավելի լավ վիճակում է, քան մեկ տարի առաջ։ Նա ճնշված էր, քանի որ ամուսնությունը չէր ստացվում»,- հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Քիմ Այժմ կենտրոնացած է աշխատանքի եւ երեխաների դաստիարակության վրա։

Ի դեպ, TMZ-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռ փետրվարի 19-ին։ Որպես բաժանման պատճառ՝ նա նշել է «անհարթելի տարաձայնությունները»։ Քիմը հանդես է եկել երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության օգտին, սակայն զույգն ընդհանուր ունեցվածք եւ ամուսնական պայմանագիր ունի, ըստ որի՝ ամուսնալուծության դեպքում Քիմը գումարային փոխհատուցում կստանա։

news.am