«Եվրատեսիլ»-ում հաղթած խմբի մենակատարը թմրամիջոցների օգտագործման թեստ կհանձնի
Advertisement 1000 x 90

«Եվրատեսիլ»-ում հաղթած խմբի մենակատարը թմրամիջոցների օգտագործման թեստ կհանձնի

Իտալական «Måneskin» խմբի մենակատար Դամիանո Դավիդը, որը հաղթել է «Եվրատեսիլ 2021» մրցույթում, ինքնակամ թմիամիջոցների օգտագործման թեստ կհանձնի, հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը։

«Խումբը կտրականապես հերքել է թմրամիջոցների օգտագործման մեղադրանքները, եւ երգիչը, որի մասին խոսվում է, տուն հասնելուն պես թմրամիջոցների օգտագործման թեստ կհանձնի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ խմբի մասնակիցները խնդրել են թեստ անցկացնել անմիջապես այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել, սակայն այդքան ուշ ժամի այն անցկացնել հնարավոր չի եղել։ Ընդ որում, Եվրոպական հեռարձակողների միությունը մեկնաբանել է երաժիշտների բացատրությունը, որ Դավիդը պարզապես հավաքել է ջարդված բաժակի կտորները։

«Միություն կարող է հաստատել, որ տեղում ստուգումից հետո կոտրված բաժակ է հայտնաբերվել»,- հայտարարել են կազմակերպիչները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կասկածներ կան, թե «Måneskin» խմբի մենակատարը թմրամիջոցներ է օգտագործել հենց շոուի ընթացքում։ Գնահատականների հայտարարաման ընթացքում Դամիանո Դավիդը կռացել է դեպի սեղանը, եւ շատերին թվացել է, թե նա կոկաին է օգտագործում։ Մամուլի ասուլիսի ընթացքում երաժիշտը պարզաբանել է, որ խմբի մեկ այլ անդամ՝ Թոմաս Ռաջին, կոտրել է բաժակը, եւ ինքը հավաքում էր մասնիկները։ Երաժիշտը նաեւ ընդգծել էր, որ թմրամիջոցներ չի օգտագործում։

news.am