
«Հիմա սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված Թուրքիայի ճակատը: Դա բերելու էր սրան, որ մարդ էլ չունես կանգնելու: Դրա համար ես ասում եմ, որ պետք է բանակ կառուցես, գլուխդ կախես, ատամներդ սեղմես ու կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, որ փող չունենք, էս չունենք, էն չունենք… Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն:
Հարց տվեք կառավարությանը, հարցրեք՝ պատերազմի հետո ինչքան փող եք ծախսել, մեկ մլրդ ծախսե՞լ եք: Բա ինչի՞ չէիք մեկ միլիարդի զենք առնում: Դեռ քանի միլիարդ են ծախսելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: