Երեւանի պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ արդեն երեք պատվաստանյութ է հասանելի
Advertisement 1000 x 90

Երեւանի պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ արդեն երեք պատվաստանյութ է հասանելի

«ԱստրաԶենեկայից» և «Սպուտնիկ-Վի»-ից բացի, չինական «Սինովաք»-ն է պայքարի դուրս եկել վարակի դեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Բոլոր դեղամիջոցներն էլ կարող են առաջացնել միևնույն կողմնակի ազդեցությունները՝ թեթև ջերմություն, թուլություն, գլխացավ», – նշել է Երևանի 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

«Պատվաստանյութերն օտար մարմին են օրգանիզմում, որը պայքարում է իմունիտետի համար, հենց դա է պատվաստանյութի իմաստը», – ասում է բժիշկ, նյարդաբան Արա Հակոբյանը:

24-ամյա Մերին սովորում է Համբուրգի համալսարանում։ Ինչ դասերն առցանց դարձան, վերադարձավ Երևան: Ո՛չ այնտեղ ու ո՛չ էլ այստեղ կորոնավիրուսով չի հիվանդացել, բայց մշտական վախերին որոշեց վերջ դնել ու պատվաստվել, հատկապես, որ Գերմանիան, առայժմ հանրության միայն որոշակի խմբերին է պատվաստվելու հնարավորություն տալիս:

Երկրորդ դեղաչափը ստանալուց հետո Մերին եւ երկրից մեկնել պատրաստվող բոլոր քաղաքացիները կստանան կանաչ անձնագրեր: Այսդպիսով կվերանա քովիդի թեսթ հանձնելու լրացուցիչ անհրաժեշտությունը:

Պատվաստվել ցանկացող բոլոր քաղաքացիները կարող են մոտենալ իրենց նախընտրած պոլիկլինիկա, տեղում բուժզննում անցնել ու, եթե չլինեն հակացուցումներ, պատվաստվել:

Երեւանում ապրիլից մինչ օրս պատվաստվել է 10157 քաղաքացի, 7123-ը՝ համայնքային պոլիկլինիկաներում:

Պատվաստվե՞լ, թե՝ ոչ, ո՞ր պատվաստանյութն ընտրել՝ յուրաքանչյուրի որոշումն է: Սակայն պետք է հիշել, որ պատվաստված մարդը նույնիսկ հիվանդանալու դեպքում ավելի թեթև գանգատներ է ունենալու՝ առանց կյանքին սպառնալիքի: 6 ամսից մեկ կամ մի քանի տարի. իսկ ավելի հստակ, թե որքա՞ն է պատվաստանյութերի ազդեցությունը՝ պատասխանի համար բժշկությանը դեռ ժամանակ է պետք:

news.am