ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ու հրաժարվել առաջիկա հանդիպումներին մասնակցությունից, ստիպելով ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ վերանայել Հենոյին հավաքական չհրավիրելու որոշումը: Ֆուտբոլը, սպորտը առաջին հերթին տղամարդկության, ազնվության ու թասիբի բնագավառ է:
Հ.Գ. Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում երկու գերճանաչված դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին: Կա՞ այլ բացատրություն, քան հայ ժողովրդի այս երկու հեղինակություններին սկանդալային լրահոսի մեջ դնելով՝ նրանց անունը միջքզգայնորեն սևացնելու փորձն է: Ո՞վ է լինելու երրորդը: Արթուր Ալեքսանյա՞նը:
Անիծյալ լինե՛ք, հուդաներ»: