«Վայրը պատրաստում ենք տապանաքարի տեղադրմանը»․ Ջիգարխանյանի ընկերը պարզաբանել է արտիստի գերեզմանի հետ կապված իրավիճակը
Advertisement 1000 x 90

«Վայրը պատրաստում ենք տապանաքարի տեղադրմանը»․ Ջիգարխանյանի ընկերը պարզաբանել է արտիստի գերեզմանի հետ կապված իրավիճակը

«Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը պատրաստում են հուշարձանի տեղադրմանը»,- հայտնում է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով համացանցում ու մամուլում հայտնված լուսանկարները, որոնք արվել են վայրում, ուր թաղված է հայտնի արտիստը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում հողաթմբի փոխարեն գետնին հավասարեցված հող էր, առկա էր միայն թեքված խաչ եւ հայտնի արտիստի փոքր լուսանկարը։

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում Սողոմոնյանը նշել է․ «Մենք հարթացրել ենք հողաթումբը, եւ այդ պահին ինչ-որ մեկը լուսանկարել է գերեզմանը։ Պարզապես մարազմ է։ Ամեն ինչ հանուն արհեստական գովազդի։ Նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել այս պատմությունը։ Հիմա ամեն ինչ վերականգնված է։ Վայրը պատրաստում ենք տապանաքարի տեղադրմանը։ Մրցույթը շարունակվում է, քանդակագործների մի քանի առաջարկներ կան։ Ցանկանում ենք մահվան տարելիցին ընդառաջ՝ նոյեմբերի 14-ին, ինչպես ընդունված է հայկական ավանդույթներով, տապանաքար տեղադրել։ Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչ նյութի կպատրաստվի եւ ինչ տեսք կունենա հուշարձանը»։

Նա նաեւ պարզաբանել է, որ քանդակագործները հանգուցյալ արտիստի հարազատներին խնդրել են հարթացնել հողը, որպեսզի ստեղծվելիք տապանաքարն իջվածք չունենա։ Բացի այդ՝ գերեզմանի շուրջ ցանկապատ չի լինի, քանի որ երկրպագուները պետք է հնարավորություն ունենան գալ ու ծաղիկներ դնել։

news.am