Թագավորական պարտականությունները պաշտոնապես վայր դնելուց հետո 39-ամյա Մեգան Մարքլն ու 36-ամյա արքայազն Հարին հանգիստ կյանքի որոնումներով տեղափոխվեցին Լոս Անջելես։ Զույգը որդու՝ Արչիի հետ կանգ է առել 1700 քառակուսի մետր տարածքով առանձնատանը, որը գտնվում է Մոնթեսիտոյում։
Այս վայրը հատկապես շատ են սիրում հայտնիները անվտանգության եւ գաղտնիության բարձր մակարդակի համար։
Օրերս Մեգանի ու Հարիի հարեւաններից մեկը՝ «Վտարանդի» ֆիլմի աստղ Ռոբ Լոուն, հայտնել է, թե ինչպես է քաղաքը փոխվել Սասեքսի դուքսի եւ դքսուհու տեղափոխվելուց հետո։ «Թագավորական զույգը փոքրիկ քաղաքի վրա մեծ ուշադրություն գրավեց։ Լավ նորությունն այն է, որ դրա արդյունքում աճել են անշարժ գույքի գները, իսկ վատը՝ այն, որ Starbucks-ի հերթերն ավելի են երկարում»,- E! News-ի հետ զրույցում ասել է Ռոբը։
Ռոբ Լոուն հերքել է նաեւ լուրը, որ Օփրա Ուինֆրիինն տված Մեգանի ու Հարիի սկանդալային հարցազրույցը ձայնագրվել է հենց իր տանը։
news.am