Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները արագ շախմատի FTX Crypto Cup առցանց մրցաշարում:
Մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, կրեց երկու պարտություն և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: 10 հնարավորից հավաքելով 4,5 միավոր՝ Արոնյանն այժմ 12-րդն է: 6,5 միավորով առաջատարները երեքն են` Կարուանան, Նակամուրան ու Ռաջաբովը:
FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող ու 15 տուրից բաղկացած հերթական առցանց մրցաշարն է: Մասնակցում են 16 շախմատիստներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: