Թվում էր՝ Քիմ Քարդաշյանի կյանքը սկսվել է հարթվել, եւ աստղն ազատություն է զգացել, սակայն աշխատակիցները դատական հայց են ներկայացրել նրա դեմ։ TMZ-ն հայտնում է, որ սպասարկման ծառայության յոթ աշխատակից աստղի դեմ հայց է ներկայացրել աշխատավարձն ամբողջությամբ չվճարելու համար։
Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են պարբերականի տրամադրության տակ, նրանք բողոքներ են հայտնել աշխատանքի անտանելի պայմանների վերաբերյալ, որոնք Քիմը ստեղծել է Hidden Hills-ում գտնվող իր 60 միլիոն դոլար արժեքով առանձնատան սպասարկման համար։
Հայցվորները պնդում են, որ իրենց ժամանակին չեն վճարել աշխատավարձը, եւ վաստակած գումարի 10 տոկոսն, իբրեւ, պահվել է հարկերի համար, բայց այպես էլ չի փոխանցվել պետությանը։ Իսկ երբ այգեպաններից մեկը Քարդաշյանից հետաքրքրվել է արտաժամյա աշխատանքի վարձատրության եւ ճաշի ընդմիջումների մասին, նա նրան ազատել է աշխատանքից եւ հրամայել հեռանալ։ Մեկ այլ հայցվոր, որն ընդամենը 16 տարեկան է, հայտարարել է, որ Քիմն իրեն ստիպել է ավելի շատ աշխատել, քան սահմանված է օրենքով։
Քիմի ներկայացուցիչները չեն լռել եւ արդեն իսկ մեկնաբանել են հայտարարությունները։ Նրանց խոսքով՝ աստղը վարձել է սպասարկման ծառայությունները եւ առնչություն չունի գարծատուի եւ անձնակազմի միջեւ պայմանագրին։ Նրանք պնդում են, որ «Քիմը պատասխանատվություն չի կրում նրա համար, թե ինչպես է գործատուն ղեկավարում բիզնեսը եւ պայմանագրերի համար, որոնք նրանք կնքել են իրենց աշխատակիցների հետ»։