ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Առավոտ» օրաթերթին լրագրողի հարցին ի պատասխան ասել է. «Խաչատուր Սուքիասյանը գործարար չի»: Բա ի՞նչ է, երևի Գուրգեն Արսենյա՞նն էլ գործարար չի, հարցրել է լրագրողը։ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ե՞րբ եք իրենց վերջին անգամ տեսել գործարար գործունեությամբ զբաղվելուց, միլիոնատեր են մարդիկ»: Դիտարկմանը, որ 2008-ին մի պահ քաղաքական դաշտում էր՝ ԱԺ փոխնախագահը հարցրեց՝ բա դրանից հետո ինչո՞վ էր զբաղվում: Պատասխանը պարզ էր՝ գործարարությամբ, իր բիզնեսներով, «Սիլ գրուպով»՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց` ասելով՝ ինքը կոնկրետ ի՞նչ է անում, որոշումնե՞ր է կայացնում, բանկի տնօրե՞ն է: Արձագանքին, որ այդպես Ծառուկյանն էլ «գործարար» չէ, Ծառուկյանին ինչո՞ւ էիք քննադատում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Մենք Ծառուկյանին ե՞րբ ենք բան ասել: Նա խոշոր սեփականատեր է: Իսկ Խաչատուրի, Արսենյան Գուրգենի նման մարդիկ պետք է ավելի շատ լինեն»:
Խաչատուր Սուքիասյանը գործարար չի, Խաչատուրի, Արսենյան Գուրգենի նման մարդիկ պետք է ավելի շատ լինեն. Ալեն Սիմոնյան․ «Առավոտ»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ