
Հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է: Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջելու նրա կառուցողական պահանջներին»,– նշված է հաղորդագրության մեջ: