Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել
Advertisement 1000 x 90

Իրանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Իրանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել երեքշաբթի՝ փորձարկելու ռադիոէլեկտրոնային պայքարի մարտավարությունը: Գրում է Analitik.am-ը:

Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, համատեղ զորավարժությունները, որոնք ստացել են «Երկնային վահան 1400» (Sky Shield 1400) անվանումը, միավորում են ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը բանակի 4 ստորաբաժանումից: Խոսքը ցամաքային ուժերի, օդուժի, նավատորմի և հակաօդային պաշտպանական ուժերի մասին է:

Զորավարժանքների կենտրոնակայանը տեղակայված է Սպահան նահանգում, իսկ անցկացման վայրը մեծ տարածքներ է ներառում երկրով մեկ:

Կազմակերպիչներն անցկացվող զորավարժություններն անվանել են վերջին տարիների «ամենագործնական համատեղ ուսումնավարժանքներ», որին մասնակցում են ՌԷՊ ստորաբաժանումները:

 



Նման նյութեր