Ինչ աշխատում՝ հավաքում էի, որ մեքենա գնեմ. Վիկա Մարտիրոսյան. armlur.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ աշխատում՝ հավաքում էի, որ մեքենա գնեմ. Վիկա Մարտիրոսյան. armlur.am

ArmLur.am-ը սկսել է իր ընթերցողներին ներկայացնել բլից- հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս նոր, ուշագրավ կողմերից բացահայտելն է, անկեղծ ու անմիջական կոնտակտ հաստատելը: Բոլորի կողմից ճանաչված դեմքերը կխոսեն իրենց ձեռքբերումների ու կորուստների մասին, կկիսվեն ինչպես մտահոգություններով, այնպես էլ երջանիկ լինելու առիթներով, կներկայացնեն հետաքրքիր մանրամասներ իրենց կյանքից եւ բնավորության գծերից:

Այս անգամ մենք զրուցել ենք պարուհի, «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Վիկա Մարտիրոսյանի հետ:

Վիկա՛, ինչպե՞ս եք սկսում Ձեր առավոտը:

-Մեկ բաժակ սուրճով:

Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:

– Չեմ կարող ասել մարդկանցից հարցրեք (ժպտում է):

Փորձո՞ւմ եք կյանքից վերցնել մաքսիմալ

– Փորձում եմ վերցնել մաքսիմալ դրականն այս բացասական աշխարհում:

Եթե ոչ պարուհի, ապա

– Իրավաբան:

Ի՞նչ եք գնել Ձեր առաջին աշխատավարձով:

-Ինչ աշխատում՝ հավաքում էի, որ մեքենա գնեմ, ու գնեցի:

Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հանրության շրջանում ճանաչվելուց հետո:

-Պատասխանատվությունս ավելի մեծացավ, իսկ կյանքում ոչինչ չփոխվեց:

Վիկա՛, մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:

-Լուրջ դավաճանությունը:

Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:

-Նույնը:

Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ ամբողջ աշխարհը պնդի:

-Երբ մի բան դուրս չի գալիս չեմ արտահայտվում եւ ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում:

Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:

-Արդեն իմունիտետ ունեմ:

Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:

-Այո, բայց եկեք չասեմ, միգուցե այն իրականանա:

Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:

-Դժվարին փուլեր միշտ էլ կան, առանց դրա պարզապես չի լինի: Ամեն օր պայքար է, եթե ուզում ես առաջատար լինես:

Ի՞նչ ոճ եք նախընտրում:

-Բնականաբար սպորտային:

Խի՞ստ մայրիկ եք:

-Կարծում եմ՝ մի քիչ շատ երեւի:

Ի՞նչն եք կարեւորում առաջինը Ձեր երեխաների մեջ:

-Առաջինը կարեւորում եմ երեխայի մեջ դաստիարակությունը, կրթությունը, իսկ մնացածն արդեն կլինի, ամենակարեւորն այն է, որ երեխայի դաստիարակությունը ճիշտ հենց ամենասկսզբից դրվի, եւ կյանքում ճիշտ մարդիկ կդառնան:

Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ, եւ երբեք չեք մոռանա:

-Միշտ լինել առաջատար, չձգտել լինել միջակություն, ինչքան էլ այն դժվար լինի:

Եվ վերջում` կյանքը կարելի է ավարտված համարել, երբ

-Կյանքը երբեք չի ավարտվում:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը

armlur.am



Նման նյութեր