Պուտինն ու Ալիևը դժվար կացության մեջ են հայտնվել. Փաշինյանը «քաշեց» նրանց. politik.am
Advertisement 1000 x 90

Պուտինն ու Ալիևը դժվար կացության մեջ են հայտնվել. Փաշինյանը «քաշեց» նրանց. politik.am

Նախրդ շաբաթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից։ Նրա խոսքով՝ այս պահին սահմանի տարբեր հատվածներում կան ադրբեջանական զինուժի 500-600 ներկայացուցիչներ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի խնդիրն է թույլ չտալ ռազմական գործողությունների ծավալում։ Ադրբեջանի հետ հնարավոր ստորագրվելիք նոր փաստաթղթի մասին խոսելով՝ նա հայտարարեց՝ «միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ, ու այդ լուծումները, պայմանավորվածությունները պահելու դեպքում 100 տոկոսով բխում են ՀՀ շահերից»։

Փաշինյանն իհարկե կարող է խոսել ամենատարբեր փաստաթղթերի ստորագրման իր պատրաստակամության մասին: Նա հեռու է դիվանագիտությունից և իրավունքից, այս պահին իր միակ մտահոգությունը վարչապետի աթոռի պահպանումն է, որն իր համոզմամբ կարող է պահպանվել, եթե հանձնի այն` ինչ իրենից ուզում է թշնամին: Բայց, ի տարբերություն Փաշինյանի, իր միջազգային «գործընկերները»,այս դեպքում ՌԴ նախագահ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը դիվանագիտության լավ փորձ ունեն  ու առնվազն ունեն խորհրդականներ, որ միջազգային իրավունքի մասին լավ պատկերացումներ ունեն: Այս պահին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար ներկայացող անձը որևէ լիազորություն և իրավասություն չունի պետության անունից որևէ բան ստորագրելու, ավելին, նա նաև լեգիտիմություն չունի, որն ուներ 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Փաշինյանը հիմա բացի իրենից որևէ մեկին չի ներկայացնում ու իր ստորագրած որևէ թուղթ, անգամ, եթե մյուս կողմում Պուտինն ու Ալիևնն են` Հայաստանի համար գրոշի արժեք չի կարող ունենալ:

Ըստ էության, ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հայտնվել են անհարմար դրության մեջ՝ Փաշինյանը` այդ թվում նրանց անունից, խոսել է մի փաստաթղթի մասին, որը ենթադրվում է, որ պետք է ստորագրվի մինչև արտահերթ ընտրություններ, բայց գիտակցումը, որ Հայաստանի անունից ստորագրողը որևէ լիազորություն չունի, դժվար կացության առաջ է կանգնեցրել: Ստորագրել չեն կարող, քանի որ կստացվի, որ պետության ղեկավարները համաձայնության են եկել մի մարդու հետ, որը կարող է չվերընտրվել և ստորագրելու պահին էլ, անգամ, իր սեփական կնոջը չի կարող որևէ տեղ ներկայացնել, եթե մինչև ընտրություններ էլ նոր հայտարարությունը չստորագրվի, ապա դժվար թե նոր վարչապետը ստորագրի Փաշինյանի  «բանակցած» թուղթը:

politik.am



Նման նյութեր