Բրիտանիայում մահացել է Ուիլյամ Շեքսպիրը
Advertisement 1000 x 90

Բրիտանիայում մահացել է Ուիլյամ Շեքսպիրը

Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ առաջինը պատվաստված մարդը՝ 81-ամյա Ուիլյամ Շեքսպիրը, մահացել է ինսուլտից, Քովենթրիի այն նույն հիվանդանոցում, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերին պատվաստվել էր Pfizer/BioNTech պատվաստանյութով։

Շեքսպիրի այրին՝ 53-ամյա Ջոյը պատմում է, որ ամուսինը շատ էր հպարտանում առաջինը պատվաստված լինելով։ Կյանքի մեծ մասը տեղական օրենսդիր մարմնում աշխատած Շեքսպիրը բոլորին միշտ պատմում էր պատվաստվելու անհրաժեշտության մասին։

Այսօր՝ Շեքսպիրի պատվաստումից գրեթե կես տարի անց, Բրիտանիայում պատվաստանյութի առաջին չափաքանակով պատվաստվել է մոտավորապես 38 միլիոն մարդ, լրիվ պատվաստում է ստացել առնվազն 23 միլիոնը, փոխանցում է BBC-ն։

 



Նման նյութեր