WhatsApp-ը դատի է տվել Հնդկաստանի կառավարությանը
Advertisement 1000 x 90

WhatsApp-ը դատի է տվել Հնդկաստանի կառավարությանը

WhatsApp հաղորդագրությունների ծրագիրը դատի է տվել Հնդկաստանի կառավարությանը՝ պաշտպանելու համար իր օգտատերերի գաղտնիությունը, հայտնել է AP-ն:

WhatsApp-ը հայցադիմում է ներկայացրել Դելիի Գերագույն դատարան: Պնդում է, որ հաղորդագրություններին հետեւելու կառավարության կանոնակարգերը հակասահմանադրական են եւ խաթարում են մասնավոր իրավունքի անձեռնմխելիությունը:

Ընկերությունն իր հաղորդագրությունների ծառայության համար ներկայումս օգտագործում է միջանցիկ կոդավորում, որի շնորհիվ ուղարկողից եւ ստացողից բացի ոչ ոք չի կարող կարդալ հաղորդագրությունները:

«Քաղաքացիական հասարակությունը եւ տեխնիկական փորձագետները ամբողջ աշխարհում հետեւողականորեն պնդել են, որ անձնական հաղորդագրություններին «հետեւելու» պահանջը կխախտի միջանցիկ կոդավորումը եւ կհանգեցնի իրական չարաշահումների», – ասվում է WhatsApp-ի հայտարարության մեջ: «WhatsApp-ը պարտավորվում է պաշտպանել մարդկանց անձնական հաղորդագրությունների գաղտնիությունը, եւ մենք շարունակելու ենք անել հնարավոր ամեն բան՝ Հնդկաստանի օրենքների շրջանակներում»:



Նման նյութեր