Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 23 կուսակցություն և 4 դաշինք:
Ընտրություններին մասնակցող 4 դաշինքներն են՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան», «Ազատ հայրենիք» և Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք» դաշինքները:
Խորհրդարանական տեղերի համար պայքարի մեջ մտած կուսակցությունների շարքում են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան», «Ազատություն», «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Զարթոնք», «5165 ազգային պահպանողական շարժում» և այլ կուսակցություններ: