
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը այսօր հարցազրույց կտա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը։
Մեր տեղեկություններով՝ առաջին նախագահը երկար դադարից հետո հյուրընկալվելու է Պետրոս Ղազարյանին։ Հարցազրույցը հեռարձակվելու է այսօր՝ երեկոյան՝ Հանրայինի լուրերի գլխավոր թողարկումից հետո։