System of a Down ռոք խմբի երգիչ Սերժ Թանկյանը Ադրբեջանի կողմից դրսեւորված ռասիզմի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես է եկել։
«Որպես ԱՄՆ քաղաքացի եւ ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհում ակտիվիստ՝ ես ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին եւ Երեւանում ԱՄՆ դեսպանությանը խորհուրդ եմ տալիս պատշաճ հայտարարություն անել Ադրբեջանի ցուցաբերած սարսափելի ռասիզմի, նրանց նողկալի ավարային պուրակի եւ այն մասին, թե ինչպես են նրանք շարունակում հայերի դեմ ռասիստական տեսություններով կրթել երեխաների հասարակությունը»,- նշել է նա իր Facebook-ում:
«Ձեր լռությունը զզվելի է ամերիկահայերի եւ ամբողջ աշխարհում ռասիզմի դեմ պայքարող ակտիվիստների համար: Այս դեսպանությունում պետք է լինի մեկը, ով կգիտակցի ձեր որոշ անտեղի գրառումների անզգայությունը»,- հավելել է նա: