Սա արվում է նաև Ռուսաստանի դեմ. Բաբայանը` ՀՀ սահմանում տեղի ունեցող գործընթացների մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սա արվում է նաև Ռուսաստանի դեմ. Բաբայանը` ՀՀ սահմանում տեղի ունեցող գործընթացների մասին. armeniasputnik.am

Դավիթ Բաբայանի գնահատմամբ` տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ ահաբեկչություն և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական առումով։ Ըստ նրա` Ադրբեջանը նման քայլերով ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր բուն նպատակները, այսինքն` փորձում է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիները, հայ ժողովուրդը զգան մշտական վտանգ, ձևավորվի վախի մթնոլորտ, որպեսզի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող սահմանամերձ տարածքներից լինի բնակչության արտահոսք։

«Եվ երկրորդ`  դա ահաբեկչություն է աշխարհաքաղաքական առումով, որովհետև փաստորեն բացեիբաց հարձակում է կատարվում ՀԱՊԿ–ի անդամ երկրի նկատմամբ։ Խնդիրը այստեղ միայն ՀԱՊԿ–ը չէ, այդ քայլերն արվում են նաև Ռուսաստանի դեմ` նրան ծանր վիճակի մեջ մտցնելու ու նաև հակառուսական ալիք բարձրացնելու նպատակով»,– նշեց ԱՀ արտգործնախարարը։

Բաբայանի պնդմամբ` նմանատիպ դեպքերի մասին խոսող 5-րդ շարասյունը գիտակցված փորձում է հարված հասցնել հայ–ռուսական եղբայրական հարաբերություններին, այդտեղ կա նաև Թուրքիայի գործոնը։ Ըստ նրա` ադրբեջանցիներին նման գործելակերպից հրաժարվել կարող է ստիպել միայն հայկական հզոր պետականությունը, համախմբված հասարակությունը, ճիշտ աշխարհաքաղաքականությունը, և եթե մենք չապաքինվենք հարվածներից, կլինի ավելի վատ։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

armeniasputnik.am



Նման նյութեր