Էլջեյը 330 հազար ռուբլու չափով տուգանքներ է կուտակել
Advertisement 1000 x 90

Էլջեյը 330 հազար ռուբլու չափով տուգանքներ է կուտակել

Մոսկվայում կանգնեցրել են մեքենան, որի ղեկին եղել է ռեփեր Էլջեյը (Ալեքսեյ Ուզենյուկ)։ Բլոգեր Անաստասիա Իվլեեւայի ամուսինը հրաժարվել է բժշկական զննությունից, եւ այժմ նրան կարող են զրկել վարորդական իրավունքից։ Հարբած վիճակում վարելու համար բռնված Էլջեյի տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 337 700 ռուբլի։ Ընդհանուր ատմամբ տուգանքների թիվը 241-ն է, հայտնում է 5-tv.ru-ն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արտիստին, որը եղել է էլիտար «BMW»-ի ղեկին, կանգնեցրել են իրավապահները։ Էլջեյին առաջարկել են ալկոհոլի օգտագործման թեստ անցնել, քանի որ արտաքինից առկա են եղել հարբածության նշաններ։ Նա հրաժարվել է, ինչից հետո չի ցանկացել բաժանվել ոչ սիրելի մեքենայից, ոչ վարորդական իրավունքներից։

Ըստ չհաստատված տվյալների՝ նա կնոջ՝ Նաստյա Իվլեեւայի հետ ցանկացել է գումար տալով ազատվել ոստիկաններից, սակայն չի ստացվել։

news.am