Մեկնաբանություն, որը քեզ զվարճացրել է:
Ամենից շատ ինձ զվարճացնում է, երբ գրում են՝ «Էն ժամանակ ավելի լավն էիր», իսկ հին տեսանյութերիս տակ՝ «Ես էլ էդքան վիրահատվեի, ես էլ էդքան սիրուն կլինեի»: Հիմա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես միայն քիթս եմ վիրահատել, իսկ այդ մեկնաբանություններին ուզում եմ պատասխանել՝ ես միշտ լավն եմ եղել ու լավն եմ լինելու. անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս:
Մեկնաբանություն, որն ամենից շատն է քեզ բարկացրել:
Աշխատում եմ վատ մեկնաբանություններին ուշադրություն չդարձնել, բայց, իհարկե, լինում են դեպքեր, որ մեկնաբանությունները շատ են բարկացնում, դրանք այն մարդկանց մեկնաբանություններն են, որոնք առանց քեզ ճանաչելու ինչ-որ փոփոխության դեպքում շտապուն են որակավորել, օրինակ՝ վարդագույն մազերի համար պիտակ են կպցնում, ու դա ինձ շատ է բարկացնում, հատկապես, երբ հիշտակում են ծնողներիս, գրում՝ «Էս աղջիկը անտե՞ր ա, իր ծնողները չե՞ն տեսնում, որ ինքը վարդագույն մազեր ունի»: Ի՞նչ կա դրա մեջ… Այ հենց դա է ինձ բարկացնում, երբ իրենց թույլ են տալիս նշել իմ ծնողներին:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:
Անձնական բնույթի հարցերը չեմ սիրում:
Ի՞նչ են հաճախ քեզ ասում փողոցում տեսնելիս:
Շատ հաճախ լսում եմ, որ ասում են՝ «Վայ, էս էն TikTok-ի Մագան չի՞» (ծիծաղում է), կամ՝ «Վայ, Մագան, էրեխեք»… Վատ բաներ էլ են ասում: Մի օր շատ սիրուն մի աղջիկ, որը բավական ադեկվատ տեսք ուներ, նայեց ինձ ու բարձր ասաց՝ «Ոնց եմ զզվում սրանից»:
Ամբողջությամբ՝ news.am