Արամ Գևորգյանի էջից.
Նախկինների թալանածը փողն էր, ասֆալտն էր, տենդերն էր։ Ձեր թալանածը մարդկային կյանքերն են, մարդկանց հոգիները, խաղաղությունը, ապագայի հանդեպ հավատը։
Նախկինների կեղեքածը բիզնես խլելն էր, դուք կյանքեր խլեցիք, դուք ճակատագրեր խեղեցիք, դուք տան լույսեր մարեցիք։
Որ էդքան ասում եք «նախկիններ, նախկիններ», գոնե ձեր արարքներին նայե՞լ եք, գնահատական տվե՞լ եք, կշեռքի նժարին դրե՞լ եք։ Գիշերը, երբ մենակ եք մնում ինքներդ ձեզ հետ, գոնե հոգիներդ բացո՞ւմ եք ինքներդ ձեր առաջ, գոնե գիտակցո՞ւմ եք, թե ինչ եք արել և ում եք սատարում։
Եթե նախկինները սրիկա էին, դուք մարդասպան եք։ Եթե նախկինները տականք էին, դուք հայասպան եք։ Եթե նախկինները կեղեքիչ էին, դուք դավաճան եք։
Նախկիններին ինչ էին, ինչ չէիր, նրանք գոնե հայ էին, իսկ դուք թուրքից էլ ավելի թուրք եք։ Թուրքը նայում ա հայ ժողովրդի հետ ձեր արածներին ու խաչակնքվում ա….
Երբևէ չմտածեք, որ ձեզ ներում ա լինելու։ Մոռացեք դրա մասին։ Սերնդեսերունդ անիծված եք մնալու։